Տիկնիզյանի Զենիթ տեղափոխությունը ձախողվել է
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի «Զենիթ» տեղափոխությունը չի կայացել։
Ինչպես տեղեկացնում է «Чемпионат»-ը, գործարքը ձախողվել է, քանի որ պետերբուրգյան ակումբն ու 24-ամյա ֆուտբոլիստը չեն կարողացել համաձայնության հասնել աշխատավարձի չափի վերաբերյալ։
Աղբյուրի փոխանցմամբ` հայ ֆուտբոլիստը «Զենիթից» պահանջել է 2 մլն եվրո։
Կողմերը չեն կարողացել համաձայնեցնել անձնական պայմանագրի կետերը, ինչից հետո բանակցությունները դադարեցվել են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Զենիթը» Տիկնիզյանին առաջարկել է 5 տարվա պայմանագիր` 1,2 մլն եվրո աշխատավարձ։
Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվն» ու «Զենիթը» համաձայնության էին հասել այս գործարքի հարցում, որի դիմաց Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբը պետք է վճարեր 7+1 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զենիթ, Լոկոմոտիվ, Նաիր Տիկնիզյան, տրանսֆերներ