Տիգրան Կարապետյանը ռեկորդներով դարձել է երիտասարդների Եվրոպայի չեմպիոն 🎥
Տիգրան Կարապետյանը ռեկորդներով դարձել է երիտասարդների Եվրոպայի չեմպիոն 🎥
31/10/2025 - 15:52

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Տիգրան Կարապետյանը (71կգ) ոսկե մեդալ է նվաճել։

20-ամյա ծանրորդը հանդես է եկել երիտասարդների պայքարում ու երկամարտի 321 կգ (145+176) արդյունքով դարձել հաղթող։ Նա փոքր ոսկե մեդալակիր է դարձել նաև պոկում ու հրում վարժություններում։

Կարապետյանը պոկում և հրում վարժություններում, ինչպես նաև երկամարտում Եվրոպայի ռեկորդներ է գրանցել։

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Նարեկ Գրիգորյանը, որը երկամարտի 318 կգ (143+175) արդյունքն է գրանցել` դառնալով փոխչեմպիոն։ Նա փոքր արծաթե մեդալներ է նվաճել նաև առանձին վարժություններում։

Մրցումային նախորդ օրերին Ալեքսանդրա Գրիգորյանը (58կգ) ոսկե մեդալ էր նվաճել երիտասարդների, իսկ Գառնիկ Չոլակյանը (60կգ)` Մ23 պայքարում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025