Տիգրան Բարսեղյանի ֆանտաստիկ գոլը Սլովանի կազմում 🎥

Տիգրան Բարսեղյանի ֆանտաստիկ գոլը Սլովանի կազմում 🎥

31/07/2024 - 01:06

Բրատիսլավայի «Սլովանը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում 5:0 հաշվով ջախջախեց Սլովենիայի չեմպիոն «Ցելեին»։

«Սլովանի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեին։

Հայ ֆուտբոլիստը 75-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլ խփեց ու դրեց հանդիպման վերջակետը։

Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը պայքարը կշարունակի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ մրցելու է Կիպրոսի չեմպիոն ԱՊՕԵԼ-ի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023