Տիգրան Բարսեղյանի հիանալի հաղթական ասիստը Կլակսվիկի դեմ խաղում🎥
Կոնֆերենցիաների լիգայի 1-ին տուրում «Սլովան Բրատիսլավան» A խմբի շրջանակում սեփական հարկի տակ համառ պայքարում 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց Ֆարերյան Կղզիները ներկայացնող «Կլակսվիկի» դեմ խաղում։
Սլովակիայի չեմպիոնի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Տիգրան Բարսեղյանը` 66-րդ րոպեին դուրս գալով փոխարինման։
30-ամյա կիսապաշտպանը 74-րդ րոպեին հիանալի գոլային փոխանցում կատարեց Ալեքսանդր Չավրիչին, ով հաղթանակ պարգևեց իր թիմին` հաշիվը դարձնելով 2:1։
Նշենք, որ A խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Լիլ» 2:0 «Օլիմպիա Լյուբլյանա»
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Չավրիչ, Կլակսվիկ, Կոնֆերենցիաների լիգա, Սլովան-Բրատիսլավա, Տիգրան-Բարսեղյան