Տիգրան Բարսեղյանի գեղեցիկ գոլը Սլովակիայի առաջնության վերջին տուրում 🎥
Սլովակիայի Nike Liga-ի վերջին` 32-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» տնային խաղում 5:1 հաշվով ջախջախեց «Ռուժեմբերոկին»։
«Սլովանի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 40-րդ րոպեին դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ` խփելով իր թիմի երրորդ գնդակը։
30-ամյա ֆուտբոլիստը Սլովակիայի առաջնությունն ավարտեց խփած 13 գոլով և դարձավ լավագույն ռմբարկու։
«Սլովանը» վաստակեց 73 միավոր և առաջնությունն ավարտեց առաջին տեղում։ Վլադիմիր Վայսի թիմը վաղուց նվաճել է չեմպիոնի տիտղոսը։
«Ռուժոմբերոկը» 47 միավորով առաջնությունն ավարտեց 5-րդ տեղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Nike Liga, Ռուժոմբերոկ, Սլովակիայի առաջնություն, Սլովան, Սլովան-Բրատիսլավա, Տիգրան-Բարսեղյան