Տիգրան Բարսեղյանը 90-րդ րոպեին հաղթական գոլ է խփել Սլովանի կազմում 🎥
Սլովակիայի Nike Liga-ի չորրորդ տուրում գործող չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» տնային խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Կոշիցեի» նկատմամբ։
Տանտերերի կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 90-րդ րոպեին հաղթանակ պարգևեց իր թիմին։
30-ամյա ֆուտբոլիստը ներքին առաջնությունում խփել է երրորդ գոլը և լավագույն ռմբարկուների պայքարում երկրորդ տեղում է։ Առաջատարը 5 գոլով «Կոշիցեի» հարձակցող Ժան Մեդվեդն է, որը գրավել է նաև «Սլովանի» դարպասը։
Վլադիմիր Վայսի գլխավորած «Սլովանը» 9 միավորով Սլովակիայի առաջնության առաջատարն է։ «Կոշիցե» 4 միավորով 8-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Nike Liga, Կոշիցե, Հայաստանի-հավաքական, հայկական-ֆուտբոլ, Սլովակիայի առաջնություն, Սլովան, Տիգրան-Բարսեղյան