Տիգրան Բարսեղյանը չի միանա Հայաստանի հավաքականին

Տիգրան Բարսեղյանը չի միանա Հայաստանի հավաքականին

11/11/2024 - 19:42

Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի` Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի առաջիկա հանդիպումներին։

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ «Սլովանի»՝ «Սկալիցայի» դեմ խաղի վերջնամասում Բարսեղյանը մկանային ցավեր է զգացել: Պարզվել է, որ Բարսեղյանը մկանային թեթև վնասվածք ունի: «Սլովանի» և Հայաստանի ազգային հավաքականի բուժանձնակազմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են ռիսկի չդիմել՝ 31-ամյա ֆուտբոլիստին ընձեռելով լիարժեք վերականգնվելու հնարավորություն:

Բարսեղյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում նշել է. «Շատ ուրախ եմ կրկին հավաքական հրավիրվելու կապակցությամբ: Ցավոք, այս անգամ չեմ կարող միանալ թիմին, սակայն լիահույս եմ, որ մարտին կկարողանամ օգնել իմ խաղընկերներին խաղադաշտում: Անհամբերությամբ կսպասեմ ազգային հավաքականի հաջորդ հավաքին և խաղերին»:

Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանը տևական դադարից հետո կրկին հրավիրվել էր Հայաստանի հավաքական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023