Տիգրան Բարսեղյանը կարող է տեղափոխվել հունական ակումբ
Sport.kz-ն հղում կատարելով հունական ակումբներին՝ տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Կայասարի» եզրային կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի ծառայություններն առաջարկվել է Հունաստանի սուպերլիգան ներկայացնող ԱԵԿ-ին։
ԱԵԿ-ի մարզական տնօրեն Իլյա Իվիչն այս տարբերակը արժանի է համարում ուշադրության, քանի որ հունական ակումբին դուր է եկել Բարսեղյանի խաղը։
Այդուհանդերձ, նշվում է, որ Բարսեղյանի գրոծակալը դեռևս վերջնական համաձայնության չի եկել ԱԵԿ-ի հետ,սակայն նշվում է, որ գործակալը լավ հարաբերությունների մեջ է ղեկավարների ու անձամբ Իվիչի հետ, ով հայ ֆուտբոլիստին տեսնում է ԱԵԿ-ի կազմում։
Բարսեղյանը, Ղազախստանի ավարտված առաջնությունում, «Կայսարի» կազմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառանալով 12 գոլի հեղինակ։ Բարսեղյանը առաջնության արդյունքներով ճանաչվել էր Ղազախստանի առաջնության 3-րդ լավագույն ֆուտբոլիստ։
# Կայսար, Տիգրան-Բարսեղյան