Տիգրան Բարսեղյանը դուբլի հեղինակ է դարձել Աստանայի կազմում🎥
Ղազախստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում «Աստանան» հյուրընկալվելիս 1։5 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օկժետպեսի» նկատմամբ։
Հանդիպմանը գրեթե ամբողջությամբ մասնակցել է Հայաստանի հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը, ով այդ խաղում դարձել է դուբլի հեղնակ՝ սկիզբ դնելով «Աստանայի» հավաքականին։ 10 և 28-րդ րոպեներին Տիկոն խփել է իր թիմի առաջին երկու գոլերը, 34-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով, իսկ 88-րդ րոպեին փոխարինվել է։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 14 հանդիպան՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
«Աստանան» անցկացրած 14 խաղից հետո վաստակել է 27 միավոր՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Առաջատարը 38 միավորով «Կայրաթն» է, որը մեկ խաղ ավել է անցկացրել։
# Աստանա, Հայաստանի-հավաքական, Ղազախստանի առաջնություն, Տիգրան-Բարսեղյան