Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ է դարձել🎥
Ղազախստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Աստանան» չկարողացավ կոտրել «Տարազի» դիմադրությունը։ Խաղն ավարտվել է 1։1 հաշվով։
«Աստանայի» կազմում միակ գնդակը 4-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։ 26-ամյա հայ կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում խփել է իր 2-րդ գնդակը։
Հավելենք, որ «Աստանան» անցկացրած 6 խաղերից հետո վաստակել է 11 միավոր և զբաղեցնում 3-րդ հորիզոնականը։ Առաջնության առաջատարը «Կայրաթն» է, որն անցկացրել է 7 հանդիպում՝ վաստակելով 18 միավոր։
# Աստանա, Կայրաթ, Հայաստանի-հավաքական, Ղազախստանի առաջնություն, Տիգրան-Բարսեղյան