Տիբո Կուրտուան խոսել է իր առողջական վիճակի և ապաքինման ընթացքից
«Ռեալ Մադրիդի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է իր առողջական վիճակի և ապաքինման ընթացքից.
«Ապաքինումս շատ լավ է ընթանում։ Այժմ հենակներ չեմ օգտագործում։
Արդեն կարողանում եմ ինքնուրույն քայլել և աշխատել։ Հուսով եմ` դաշտ վերադառնալ շատ շուտով»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ միջմրցաշրջանային հատվածում 31-ամյա դարպասապահը ծանր վնասվածք է ստացել` պատռելով ծնկի խաչաձև կապանները։
Ակնկալվում է, որ Կուրտուան դաշտ կվերադառնա 2024 թ. ապրիլից ոչ շուտ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բելգիայի հավաքական, Ռեալ Մադրիդ, Տիբո-Կուրտուա, Ֆաբրիցո Ռոմանո