Տիագոն տեղափոխվում է անգլիական գրանդ․ նա արդեն պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ
«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան տեղափոխվում է «Լիվերպուլ»։ Այդ մասին տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը վերջնական համաձայնության են հասել։ «Բավարիան» 29-ամյա իսպանացի կիսապաշտպանի դիմաց ստանալու է 30 մլն եվրո, որն իր մեջ ներառելու է նաև տարբեր բոնուսներ։
Ռոմանոն տեղեկացնում է, որ Տիագոն նոր ակումբի հետ արդեն կնքել է 4 տարվա պայմանագիր, իսկ գործարքի մասին պաշտոնական կհայտարարվի մոտ ժամանակներս։
Հավելենք, որ Տիագոյի տեղափոխությունը հաստատել են նաև մյունխենյան ակումբի գործադիր տնօրեն Կառլ-Հայնց Ռումինիգեն, ինչպես նաև սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը։
# Բավարիա, Լիվերպուլ, Տիագո Ալկանտարա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո