Տիագոն չի երկարաձգի պայմանագիրը․ նա ցանկանում է համալրել ԱՊԼ-ի գրանդներից մեկի շարքերը

Տիագոն չի երկարաձգի պայմանագիրը․ նա ցանկանում է համալրել ԱՊԼ-ի գրանդներից մեկի շարքերը

24/06/2020 - 14:46

«Բավարիան» խնդրի առջև է կանգնել ակումբի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի նոր պայմանագրի հարցում։

Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը, պայմանագրի բոլոր կետերը կողմերը համաձայնեցրել էին, սակայն 29-ամյա կիսապաշպտնաը մյունխենյան ակումբի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ կասկածամտորեն է վերաբերվել նոր պայամանագիր ստորագրելու հարցին։ Նշվում է, որ Տիագոն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ անորոշության մեջ է՝ չհասկանալով ինքն իրեն։

«Բավարիայի» բոսսերն այժմ ենթադրում են, որ Տիագոն ցանկանում է լքել մյունխենյան ակումբը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ներսում խոսում են, որ իսպանացի կիսապաշտպանը ցանկանում է տեղափոխվել «Լիվերպուլ»։

Ավելի վաղ նույնպես տեղեկություններ էին տարածվել, որ Տիագոն կլքի «Բավարիայի» շարքերը, իսկ նրա հավանական տրանսֆերը գնահատվում է 60-80 մլն եվրո։ Տիագոյի գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» նույնպես ցանկանում է ձեռք բերել իր սանին։ 2013 թվականին հենց «կապտանռնագույնների» շարքերից է Տիագոն տեղափոխվել «Բավարիա»։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023