Տիագոն մտադիր է վերադառնալ Իսպանիա
«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան մտադիր է մյունխենյան ակումբի հետ չերկարաձգել գործող պայմանագիրը։ 29-ամյա կիսապաշտպանի և «Բավարիայի» միջև ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն՝ հղում կատարելով Bild-ին, Տիագոն և նրա հարսնացուն դիտարկում են Իսպանիա վերադառնալու տարբերակը։
Տիագոն ուրախ կլինի «Բարսելոնա» վերադառնալ։ Վերջերս շատ են խոսակցությունները, որ կատալոնական ակումբը ցանկանում է վերադարձնել իր սանին։ Հիշեցնենք, որ Տիագոն «Բարսելոնայից» հեռացել է 2013 թվականին։
Նշվում է, որ «Բավարիան» իսպանացի կիսապաշտպանին համարում է առանցքային ֆուտբոլիստ, իսկ գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հույսեր է կապում նրա հետ, այդ իսկ պատճառով իրավիճակը, հնարավոր է, փոխվի։
# Բավարիա, Բարսելոնա, Տիագո Ալկանտարա, տրանսֆերներ