Տիագոն հրաժեշտ է տվել Բավարիային
«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան նախքան «Լիվերպուլ» տեղափոխությունը, հրաժեշտ է տվել մյունխենյան ակումբին․
«Այո՛, այս որոշումն իմ կարիերայում ամենադժվարն էր։ Ես որոշել եմ կարիերայի այս հատվածն ավարտին հասցնել։ Վերջին 7 տարիներին «Բավարիայում» ես աճել եմ որպես ֆուտբոլիստ։ Եղել են ինչպես հաղթանակներ, հաջողություններ, ուրախալի պահեր, այնպես էլ դժվար ժամանակներ։
Ամենից շատ ես հպարտ եմ, որ Մյունխեն էի ժամանել երիտասարդ, երազկոտ, իսկ այժմ ես հեռանում եմ ամբողջությամբ ինձ իրացրած, ակումբի մշակույթը, գաղափարախոսությունն ու լեզուն իրացրած։
Ես և իմ ընտանիքն այստեղ ֆանտաստիկ պահեր ենք ապրել ինչպես քաղաքում, այնպես էլ իմ սիրելի «Ալիանց-Արենա» մարզադաշտում։ «Բավարիայի» ողջ ընտանիքը ինձ լավ է վերաբերվել և յուրաքանչյուր վայրկյան իմ հանդեպ սեր է տածել։
Իմ որոշումը կապված է միայն սպորտի հետ։ Ես, որպես ֆուտբոլիստ, ցանկանում եմ նոր մարտահրավեր ընդունել, որպեսզի զարգանամ, ինչպես դա արել եմ «Բավարիայում»։
«Բավարիան» ինձ համար հավերժ կմնա մի տեղ, որտեղ ես ինձ կզգամ ինչպես տանը։ Հավերժ շնորհակալություն քեզ, «Բավարիա՜»,- գրել է իսպանացի կիսապաշտպանն իր Twtitter-ի էջում։
Տիագո Ալկանտարան «Բավարիայում» հանդես էր գալիս 2013 թվականից, որի կազմում ընդհանուր առմամբ խաղադաշտ է դուրս եկել 235՝ դառնալով 31 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ արդեն հայտնի են դարձել Տիագոյի «Լիվերպուլ» տեղափոխության մանրամասները։ Մերսիսայդյան ակումբը խաղացողի դիմաց կվճարի 30 մլն եվրո, իսկ 29-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր։
# Բավարիա, Լիվերպուլ, Տիագո Ալկանտարա, տրանսֆերներ