Տիագոն անգլիական գրանդի հետ պայմանագիր է համաձայնեցրել
«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, հնարավոր է, կարիերան շարունակի «Լիվերպուլի» կազմում։
Ինչպես գրում է Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մերսիսայդյան ակումբի ղեկավարությանն արդեն տեղյակ է պահել, որ ցանկանում է իր թիմի շարքերում տեսնել Տիագոյին։
Տիագոն իր հերթին նույնպես դեմ չէ կարիերան շարունակել անգլիական գրանդի կազմում։ Կողմերն արդեն համաձայնեցրել են խաղացողի անձնական պայմանագրի կետերը։ Այդ մասին էլ տեղեկացնում է Bayern & Germany-ն՝ հղում կատարելով Bild-ին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տիագոն Մյունխենի իր բնակարանը վաճառքի է հանել և հրաժեշտ է տվել «Բավարիայի» խաղընկերներին։
Տրանսֆերի միակ խոչընդոտը կարող է հանդիսանալ խաղացողի տրանսֆերային արժեքը։ «Լիվերպուլը» խաղացողի դիմաց պատրաստ է վճարել միայն 25 մլն երվո, սակայն մյունխենյան ակումբը ցանկանում է խաղացողի վաճառքից նվազագույնը ստանալ 40 մլն եվրո, որպեսզի կարողանա հետագայում նրա փոխարեն գնել մեկ ուրիշին։
# Բավարիա, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, Տիագո, Տիագո Ալկանտարա, տրանսֆերներ