Տեր Շտեգենը Լա լիգայի դարպասապահների շրջանակում վատագույնն է կատարած սեյվերի հարաբերակցությամբ
«Բարսելոնան» սկսել է մտահոգվել դարպասապահի դիրքում Մարկ-Անդրե Տեր Շտեգենի ցուցադրած խաղով։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, գերմանացի դարպասապահը, հնարավոր է, կորցնի անձեռնմխելիության կարգավիճակը «Բարսելոնայում»։
Բանն այն է, որ Տեր Շտեգենն ընթացիկ մրցաշրջանում հետ է մղել հարվածների միայն 63%-ը, ինչը Լա լիգայի շրջանակում հանդես եկող դարպասապահների շրջանակում վատագույն ցուցանիշն է։
Ընգծվում է նաև, որ գերմանացի դարպասապահի` «բլաուգրանայի» շարքերը համալրելուց հետո սա վատագույն ցուցանիշն է, որը տարեց տարի ավելի է վատթարանում։
Այդ պատճառով էլ կատալոնական ակումբում արդեն մի քանի ամիս է քննարկում են այն հարցը, թե արդյո՞ք Տեր Շտեգենն արժանի է լինել «Բարսելոնայի» հիմնական դարպասապահը։
Ավելի վաղ Mundo Deportivo-ն հայտնել է, որ «Բարսելոնան» դարպասապահի դիրքի ամրապնդման համար դիտարկում է մի շարք տարբերակներ։
Կատալոնական ակումբի short-list-ում են հայտնվել Իլյան Մելյեն («Լիդս»), Բարթոլոմեյ Դրանգովսկին («Ֆիորենտինա»), Յասին Բունուն («Սևիլիա»), Մարտեն Վանդեվորդտը («Գենկ») և Ալբան Լաֆոնը («Նանտ»)։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մարկ-Անդրե Տեր Շտեգենը բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 35 հանդիպում` 10 անգամ դարպասը պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալբան Լաֆոնտ, Բարթոլոմեյ Դրագնովսկի, Բարսելոնա, Իլյան Մելյե, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն, Մարտեն Վանդեվորդտ, Յասին Բունու, տրանսֆերներ