Տեր Շտեգենը երկար դադարից հետո «Բարսայի» մեկնարկային կազմում է 📸
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բարսելոնան» հյուրընկալվելիս կմրցի երրորդ լիգան` Սեգունդա Բ-ն ներկայացնող «Գվադալախարայի» դեմ։
Երկար դադարից հետո կատալոնական ակումբի մեկնարկային կազմ է վերադարձել թիմի ավագ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, որն ապաքինվել է մեջքի ծանր վնասվածքից։
Գերմանացի ֆուտբոլիստը նախորդ անգամ «բլաուգրանայի» մեկնարկային կազմում եղել էր մայիսի 18-ին` «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի նախորդ մրցաշրջանի 37-րդ տուրի խաղում (2:3)։
«Գվադալախարա» – «Բարսելոնա» հանդիպումը պետք է մեկնարկեր 00:00-ին, բայց տանտերերի «Պեդրո Էսկարտեն» ստադիոնում առկա անվտանգության խնդրի պատճառով հետաձգվել է 30 րոպեով։
«Բարսայի» մեկնարկային կազմը`
# Copa del Rey, Բարսելոնա, Իսպանիայի գավաթ, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն