Տեղի է ունեցել Էլինա Ավանեսյանի ՀՀ անձնագրի հանձնման հանդիսավոր արարողությունը 📸
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն ստացել է ՀՀ անձնագիրը։
Իսպանիայում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել անձնագրի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Այդ մասին հայտնել է դեսպանատան մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակի 58-րդ ռակետն է։ Նա ծնունդով Ռուսաստանի Արմավիրի մարզի Պյատիգորսկ քաղաքից է և հանդես էր գալիս այդ երկրի դրոշի ներքո։ Այսուհետ 21-ամյա թենիսիստուհին բոլոր մրցաշարերում ներկայացնելու է Հայաստանը։ Նա արդեն երեք տարի է բնակվում է Բարսելոնայում։
Ավանեսյանը կարիերայում երկու անգամ հասել է «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» 1/8 եզրափակիչ, ինչպես նաև վերջերս առաջին անգամ դուրս էր եկել WTA-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարի եզրափակիչ։ Նա Ռումինիայի Յասի քաղաքում անցկացված WTA-250 շարքի մրցաշարի վճռորոշ խաղում պարտվեց Միրա Անդրեևային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# WTA, Էլինա Ավանեսյան, Թենիս