Տեբաս․ «ՊՍԺ-ն ու Մանչեսթեր Սիթն աշխատավարձ վճարում են գազի և նավթի օգնությամբ»
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է համաշխարհային ֆուտբոլի վրա «Մանչեսթեր Սիթիի» և ՊՍԺ-ի ունեցած ազդեցության մասին․
«Համաշխարհային ֆուտբոլի աշխատավարձերը բարձրացան 15 %-ով միայն այն բանի պատճառով, որ «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն դրանք վճարում են ոչ թե սեփական շահույթից, այլ նավթի ու գազի վաճառքից ստացված գումարներից։
Նրանք ավելի շատ հովանավորներ ունեն, քան «Բարսելոնան», «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն չունեն սեփական բրենդ։ Նրանց աշխատավարձերը շատ ավելին են, քան իրենց եկամուտները։
«Սիթիին» ու ՊՍԺ-ին պետք է ստիպել, որպեսզի նվազեցնեն իրենց աշխատավարձի բյուջեն, քանի որ դա մեծ խնդիր է դառնում եվրոպական ֆուտբոլի համար։ Նրանց հովանավորները կարծես դոպինգ լինեն»,- նշել է Տեբասը, ում խոսքերը մեջբերում է Diaro Sport-ը։
# Բարսելոնա, Լա-լիգա, Խավիեր Տեբաս, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ