Տեբասը` ՊՍԺ-ի դեմ պատժամիջոցների մասին. «10 մլն եվրոն նրանց համար կարծես մեկ բաժակ սուրճ լինի»
Իսպանական Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը կոչ է արել պատժել ՊՍԺ-ին ֆինանսական օրենքները խախտելու համար.
«Պետք է հենց հիմա պատժամիջոցներ կիրառել ՊՍԺ-ի դեմ։ 10 մլն եվրոն նրանց համար կարծես մեկ բաժակ սուրճ լինի, ուստի ՊՍԺ-ի նկատմամբ պատժամիջոցները պետք է ուղղված լինեն զսպելուն և ազդեն նաև մարզական կողմի վրա»,- նշել է Տեբասը, ում խոսքերը մեջբերում է AS-ը։
Տեբասի խոսքերով, վերջին 6-7 տարում փարիզյան ակումբի ֆինանսական կորուստը կազմել է մոտ 1 մլրդ եվրո։
«ՊՍԺ-ն կոտրում է ֆուտբոլային ֆինանսական համակարգը։ Ինչպե՞ս մրցել մի ակումբի դեմ, որի ֆինանսական կորուստը 1 մլրդ եվրո է. դա բարդ է»,- մեջբերում է L’Équipe-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Խավիեր Տեբաս, ՊՍԺ