Տարվա անհաջողակը․ հրեա ֆուտբոլիստը 5 րոպեում 4 անգամ դարպասաձողին է հարվածում 🎥
Նոյեմբերի 2-ին Իսրայելի նշանակությամբ երկրորդ դիվիզիոնի՝ Առաջին լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Նես Զիոնան» 1։0 հաշվով հաղթել է «Հապոել Կվար-Շալեմին»։
Հանդիպման միակ գնդակը 48-րդ րոպեին խփել է Դոր Գալիլին, սակայն հանդիպման հաշիվն ավելի խոշոր կարող էր լինել, եթե Էլի Էլբազն իրացներ իր գոլային պահերը։
Բանն այն է, որ 28-ամյա հարձակվողը 83-88-րդ րոպեներին ընթացքում 4 անգամ հարվածում է մրցակցի դարպասաձողին։ Գնդակը ոչ մի կեր չէր ցանկանում հայտնվել մրցակցի դարպասում։
# Էլի Էլբազ, Իսրայելի առաջին լիգա, Հապոել Կվար-Շալեմ, Նես Զիոնա