Տարվա ամենաբարձր վարձատրվող մարզիկներն` ըստ Forbes-ի
Ամերկյան հեղինակավոր Forbes պարբերականը հրապարակել է 2022 թ. ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը։
Պարբերականը ցանկը կազմելիս հաշվի է առել 2021 թ. մայիսի 1-ից մինչև 2022 թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը։
Ցանկը գլխավորում է ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին, ով վերոնշյալ ժամանակահտածում վաստակել է 130 մլն դոլլար (75 մլն` աշխատավարձ, 55 մլն` հովանավորչական և գովազդային պայմանագրեր)։
Արգենտինացի հարձակվողին հաջորդում է աշխարհահռչակ բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը («Լոս Անջելես Լեյքերս»), ով վաստակել է 121.2 մլն դոլլար (41.2+80)։
Եռյակը, 115 մլն դոլլարով (60+55), եզրափակել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձալվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Նրանց հաջորդել են հետևյալ մարզիկները.
4. Նեյմար (ֆուտբոլ, ՊՍԺ) – 95 մլն դոլլար (70+25)
5. Ստեֆեն Քարի (բասկետբոլ, «Գոլդեն Սթեյթ Ուորիորս») – 92.8 մլն (45.8+47)
6. Կևին Դյուրանթ (բասկետբոլ, «Բրուքլին Նեթս») – 92.1 մլն (42.1+50)
7. Ռոջեր Ֆեդերեր (թենիս) – 90.7 մլն (0.7+90)
8. Սաուլ Ալվարես (բռնցքամարտ) – 90 մլն (85+5)
9. Թոմ Բրեդի (ամերիկյան ֆուտբոլ, «Տամպա Բեյ Բականիրս») – 83.9 մլն (31.9+52)
10. Յանիս Ադետոկունբո (բակսետբոլ, «Միլուոկի Բաքս») – 80.9 մլն եվրո (39.9+41)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Forbes, Ամերիկյան ֆուտբոլ, Բասկետբոլ, Թենիս, Թոմ Բրեդի, Լեբրոն Ջեյմս, Լեո Մեսսի, Կևին Դյուրանթ, Կրիշտիանու-Ռոնալդու, Յանիս Ադետոկունբո, Նեյմար, Ռոջեր Ֆեդերեր, Սաուլ Ալվարես, Սթեֆեն Քարի, Ֆուտբոլ