Տակե Կուբոն, հնարավոր է, ևս մեկ մրցաշրջան այլ ակումբում հանդես գա վարձակալությամբ

Տակե Կուբոն, հնարավոր է, ևս մեկ մրցաշրջան այլ ակումբում հանդես գա վարձակալությամբ

26/07/2020 - 15:33

«Ռեալի» ճապոնացի վինգեր Տակեֆուսա Կուբոն հաջորդ մրցաշրջանում, հանարվոր է, կրկին այլ ակումբում անցկացնի վարձակալությամբ։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիան»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն բանակցում են տրանսֆերի շուրջ՝ քննարկելով ֆինանսական հարցերը։

Անդալուսական ակումբը մտադիր է խաղացողին վարձակալել մեկ տարուց ավել, ինչպես նաև վարձակալական պայմանագրում կետ ներառել, որը հնարավորություն կտա ունենալ խաղացողին գնելու անմիջական իրավունք։

Բացի «Սևիլիայից», ճապոնակացի ֆուտբոլիստին հավակնում են նաև «Ռեալ Սոսիեդադն» ու «Միլանը»։ Նշվում է, որ բասկյան ակումբն արդեն առաջարկ է արել «արքայական» ակումբին, որը հավանաության է արժանացել։

19-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանի շրջանակում վարձակալությամբ հադնես էր գալիս «Մալյորկայի» կազմում։ Լա լիգայի շրջանակում Կուբոն մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Հավելենք, որ կղզիաբնակները Լա լիգայի ավարտված մրցաշրջանի արդյունքներով լքեցին բարձրագույն առաջնությունը և հաջորդ տարի հանդես կգան Սեգունդայում։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023