Վրացական հեքիաթը շարունակվում է. Սանյոլի սաները շքող գոլի շնորհիվ հաղթել են նաև Ալբանիային 🎥

Վրացական հեքիաթը շարունակվում է. Սանյոլի սաները շքող գոլի շնորհիվ հաղթել են նաև Ալբանիային 🎥

11/09/2024 - 16:18

Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի առաջին խմբի երկրորդ տուրում Վրաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում մրցել է Ալբանիանի թիմի դեմ։

Վրացիները, հատկապես երկրորդ խաղակեսում, ունեին լուրջ առավելություն և հաղթեցին 1:0 հաշվով։

Վիլի Սանյոլի սաները հաղթանակ կորզեցին 71-րդ րոպեին իսպանական «Վալենսիայի» կիսապաշտպան Գիորգի Կոչորաշվիլիի խփած շքեղ գոլի շնորհիվ։

Առաջին խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Չեխիա 3:2 Ուկրաինա

Խմբի մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. Վրաստան – 6 միավոր
  2. Ալբանիա – 3
  3. Չեխիա – 3
  4. Ուկրաինա – 0

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023