Վրաստանի հավաքականւ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Սպորտինգում»
«Լևանտեի» և Վրաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գիորգի Կոչորաշվիլին կարիերան կշարունակի Լիսաբոնի «Սպորտինգի» կազմում, հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։
Transfermarkt-ի համաձայն` Պորտուգալիայի չեմպիոնը 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 5,5 միլիոն եվրո։ Նա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կշարունակի վարձավճարով հանդես գալ «Լևանտեում», իսկ նոր ակումբին կմիանա հուլիսի 1-ին։
Կոչորաշվիլին Թբիլիսիի «Դինամոյի» սան է, վրացական ակումբներից հանդես է եկել նաև «Սաբուրթալոյում», 2017/18 մրցաշրջանում վարձավճարով տեղափոխվել է եկել կատալոնական «Ժիրոնա», 2018/19 մրցաշրջանում` իսպանական «Պերալադա»։
2019 թ. ամռանը «Լևանտեն» 250 հազար եվրոյով «Սաբուրթալոյից» գնել է վրացի ֆուտբոլիստի տրանսֆերը։ Նա վալենսիական ակումբի հիմնական թիմում 57 խաղում խփել է 9 գոլ, կատարել 4 ասիստ։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը «Լևանտեում» եղել է Կոչորաշվիլիի խաղընկերը։
Կոչորաշվիլին վերջերս Վրաստանի թիմի կազմում մասնակցեց Հայաստանի հավաքականի դեմ Ազգերի լիգայի B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ի երկու հանդիպումներին էլ։ Առաջին խաղում (3:0) բացեց հաշիվը, իսկ պատասխան խաղում (6:1) ասիստ կատարեց Ժորժ Միկաուտաձեին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Գիորգի Կոչորաշվիլի, Դինամո-Թբիլիսի, Էդգար Սևիկյան, Ժիրոնա, Լևանտե, Հայաստան-Վրաստան, Սաբուրթալո, Սպորտինգ, Վրաստան-Հայաստան, Վրաստանի հավաքական, տրանսֆերներ