Վրաստանի հավաքականի հարձակվող հանդես կգա Բունդեսլիգայում

Վրաստանի հավաքականի հարձակվող հանդես կգա Բունդեսլիգայում

04/01/2025 - 12:00

Բունդեսլիգա-2-ը ներկայացնող «Կարլսռուհեի» հարձակվող Բուդու Զիվզիվաձեն տեղափոխվել է «Հայդենհայմ»։

Գերմանական Բունդեսլիգան ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ վրացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ «Հայդենհայմը» չի բացահայտել, թե որքան է վճարել նրա տեղափոխության համար։

30-ամյա հարձակվողը 12 գոլով գլխավորում է Բունդեսլիգա-2-ի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է։ Նա «Կարլսռուհեում» հանդես էր գալիս 2023 թ. հունվարից, 61 խաղում աչքի ընկել 27 անգամ, կատարել 6 ասիստ։

Զիվզիվաձեն 2017 թ. հունվարից հրավիրվում է նաև Վրաստանի ազգային հավաքական և 34 խաղում դարձել է 8 գոլի ու 2 արդյունավետ փոխանցում։ Ֆուտբոլիստն ընդգրկված էր նաև Եվրո-2024-ի հայտացուցակում, մասնակցել է 2 հանդիպման։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023