Վրաստանի հավաքականի հայտացուցակը Հայաստանի դեմ հանդիպումների համար
Վրաստանի հավաքականի պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B/C դիվիզիոնների անցումային հանդիպմումների համար նախատեսված հայտացուցակը։
Վրացիների գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Գիորգի Մամարդաշվիլի («Վալենսիա», Իսպանիա), Գիորգի Լորիս («Օմոնիա Արադիոպու», Կիպրոս), Լուկա Գուգեշաշվիլի («Պանսերայկոս», Հունաստան)։
Պաշտպաններ – Գուրամ Կաշիա («Սլովան», Սլովակիա), Օթար Կակաբաձե («Կռակովիա», Լեհաստան), Լաշա Դվալի (ԱՊՕԵԼ, Կիպրոս), Լոկա Լոչոշվիլի («Սալերնիտանա», Իտալիա), Գիորգի Գոչոլեիշվիշի («Կոպենհագեն», Դանիա), Սաբա Գոգլիչիձե («Էմպոլի», Իտալիա), Իռակլի Ազարով («Շախտյոր Դոնեցկ», Ուկրաինա), Լուկա Լացաբիձե («Չեռմոմորեց», Ուկրաինա)։
Կիսապաշտպաններ – Օթար Կիտեիշվիլի («Շտուրմ», Ավստրիա), Գիորգի Կոչորաշվիլի («Լևանտե», Իսպանիա), Նիկա Կվեկվեսկիրի («Նիերհազա», Հունգարիա), Անզոր Մեկվաբիշվիլի («Ունիվերսիտատեա Կռայովա», Ռումինիա), Լևան Շենգելիա (ՕՖԻ, Հունաստան), Գիորգի Ցիտաիշվիլի («Գրանադա», Իսպանիա), Գիորգի Չակվետաձե («Վոթֆորդ», Անգլիա), Շոթա Նոնիկաշվիլի («Չերկասի», Ուկրաինա), Գիորգի Զարիա («Կայրաթ», Ղազախստան), Զուրիկո Դավիթաշվիլի («Սենթ Էթիեն», Ֆրանսիս)։
Հարձակվողներ – Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ, Ֆրանսիա), Բուդու Զիվզիվաձե («Հայդենյայմ», Գերմանիա), Ժորժ Միկաուտաձե («Լիոն», Ֆրանսիա), Գիորգի Գուլաիշվիլի («Սարաևո», Բոսնիա և Հերցեգովինա)։
Նշենք, որ Խվիչա Կվարացխելիան և Գուրամ Կաշիան կողմերի առաջին հանդիպումը բաց են թողնելու որակազրկման պատճառով։
Հայաստան – Վրաստան դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մարտի 20-ին Երևանում, իսկ պատասխան խաղը` մարտի 23-ին Թբիլիսիում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Գուրամ Կաշիա, Ժորժ Միկաուտաձե, Խվիչա Կվարացխելիա, Հայաստան-Վրաստան, Հայաստանի-հավաքական, Վիլի Սանյոլ, Վրաստան-Հայաստան, Վրաստանի հավաքական