Վուլվերհեմպտոնը սահմանել է իր առաջատարի հրաժարագինը
Հայտնի է դարձել այն գումարի չափը, որի դիմաց «Վուլվերհեմպտոնը» կվաճառի ակումբի մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսին։
Ինչպես տեղեկացնում է Sunday Times-ի լրագրող Դանկան Կասելսը, «գայլերը» 29-ամյա հարձակվողին պատրաստ է վաճառել 100 մլն եվրոյի դիմաց։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունյաթեդը» և «Յուվենտուսը»։
# Մանչեսթեր-Յունայթեդ, Յուվենտուս, Ռաուլ Խիմենես, Վուլվերհեմփթոն, տրանսֆերներ