Վոլֆսբուրգի պաշտպանը խոշոր գումարի դիմաց կտեղափոխվի Տոտենհեմ
«Վոլֆսբուրգի» կենտրոնական պաշտպան Միկի վան դե Վենը կարիերան կշարունակի «Տոտենհեմի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «խցանները» «գայլերին» վճարելու են 50 մլն եվրո։
Այդ գումարը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։
22-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլին մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Սպասվում է, որ հոլանդացի պաշտպանն օգոստոսի 5-ին կմեկնի Լոնդոն, որտեղ բուժզննում կանցնի «Տոտենհեմի» համար, ինչից հետո կողմերը պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։
Նշենք, որ այս գործարքը դառնալու է «Վոլֆսբուրգի» պատմության երկրորդ ամենաթանկարժեք վաճառքը, որը կզիջի միայն Կևին դե Բրույնեի ռեկորդին, ում դիմաց «Մանչեսթեր Սիթին» 2015 թ. ամռանը «գայլերին» վճարել է 75 մլն եվրո։
Հավելենք, որ Միկի վան դե Վենը «Վոլֆսբուրգի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. օգոստոսից` անցկացրած 41 խաղում դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Միկի վան դե Վեն, Վոլֆսբուրգ, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո