Վնասվածքների համաճարակը Ռեալում շարունակվում է
Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Էդեն Ազարը նոր բուժզննում է անցել և ախտորոշվել է, որ բացի ծնկի վնասվածքից ֆուտբոլիստն ունի նաև մկանային խնդիրներ, ինչը բացառում է խաղացողի մասնակցությունը դեկտեմբերի 18-ին կայանալիք Էլ կլասիկոյին։
«Բարսայի» դեմ հանդիպումը, հնարավոր է, բաց թողնի նաև մադրիդցիների եզրային պաշտպան Մարսելոն։ Բրազիլացու մոտ հայտնաբերվել է ազդրի մկանայաին վնասվածք։ Նրա մասնակցությունը խաղին մեծ հարցականի տակ է։
Այսօր հայտնի դարձավ նաև, որ ձախ ազդրի մկանային վնասվածք է հայտնաբերվել նաև Գարեթ Բեյլի մոտ, սակայն նրա վնասվածքն ավելի թեթև է և միայն բաց կթողնի «Ռեալի» առաջիկա երկու հանդիպումնրը։
Նշենք, որ այս տեղեկատվությունը հաստատել է նաև արքայական ակումբի պաշտոնական կայքը։
# Գարեթ-Բեյլ, Էդեն-Ազար, Մարսելո, Ռեալ Մադրիդ