Վլահովիչն առաջնորդում է Յուվենտուսին. «բյանկոներիները» խոշոր հաշվով հաղթեցին Լեչչեին🎥
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրում «Յուվենտուսը» «Վիա դել Մարե» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Լեչչեի» դեմ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո «բյանկոներիները» երկրորդ 45 րոպեների ընթացքում ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին հաղթելով 3:0 հաշվով։
Մասիմիլիանո Ալեգրիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Դուշան Վլահովիչը, ով Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 11 գոլ և լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ երկրորդ հորիզոնական։
Թուրինյան ակումբից մեկ գոլ էլ խփեց Բրեմերը։
Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» վաստակեց 52 միավոր և ժամանավորապես գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
«Բյանկոներիները» շրջանցեցին «Ինտերին», որն ընթացիկ տուրի իր հանդիպումը բաց թողնում` Սաուդյան Արաբիայում Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությանը մասնակցելու պատճառով։
«Լեչչեն», 21 միավորով, 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բրեմեր, Դուշան Վլահովիչ, Լեչչե, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս