Վիրցը դարձել է Բունդեսլիգայի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը
Անցնող օրերին հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է գերմանական Բունդեսլիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Հերթական թարմացումից հետո Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը դարձել է Գերմանիայի առաջնության պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։
21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 130 մլն եվրո։ Նախորդ թարմացումից հետո նրա արժեքն ավելացել է 20 մլն եվրոյով։
Transfermarkt-ը գրում է, որ հարթակը 2004 թվականից է կազմում ֆուտբոլիստների շուկայական ամենաօպտիմալ արժեքները։ Դրանից ի վեր Բունդեսլիգայում որևէ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը չի եղել 130 մլն եվրո։
Երիտասարդ ֆուտբոլիստն ավարտված 2023/24 մրցաշրջանում «Բայերի» կազմում դարձել է Գերմանիայի չեմպիոն և երկրի գավաթակիր, ինչպես նաև դուրս եկել Եվրոպա լիգայի եզրափակիչ, սակայն 0:3 հաշվով պարտվել «Ատալանտային»։ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը 2023/24 մրցաշրջանում 49 խաղում դարձել է 18 գոլի ու 20 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Բունդեսլիգա, տրանսֆերներ, Ֆլորիան Վիրց