Վան Դեյկը բաց կթողնի Եվրո-2020-ը
Հոլանդիայի հավաքականի և «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը հայտարարել է, որ չի մասնակցի Եվրո 2020-ին․ պատճառը ծնկային հոդի վնասվածքից ուշ ապաքինումն է։
«Ճանապարհը շատ երկար էր։ Ես քայլ առ քայլ ապաքինվում էի և ամեն ինչ լավ էր ստացվում, բարդություններ չկային։ Վերջին փուլում ես պիտի որոշում կայացնեի՝ մասնակցե՞լ Եվրոյին, թե՝ ոչ։ Հաշվի առնելով հանգամանքները՝ ես որոշեցի չմեկնել Եվրոյին և ապաքինման վերջին փուլն անցկացնել միջմրցաշրջանային հատվածում։
Իմ առաջիկա նպատակը հաջորդ մրցաշրջանին առողջ մոտենալն է, որը համարում են իրատեսական ու պետք է գնամ դրա ետևից։ Ես շատ եմ հիասթափված, որ բաց եմ թողնելու Եվրոպայի առաջնությունը, սակայն պետք է ընդունել դա»,-29-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ հոլանդացի պաշտպանը ծնկի խաչաձև կապանների վնասվածք ստացել է նախորդ տարվա հոկտեբմբերի 17-ին Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Էվերտոնի» (2:2) հանդիպման ընթացքում՝ «իրիսների» դարպասապահ Ջորդան Պիկֆորդի հետ բախման արդյունքում, ինչից հետո ենթարկվել է վիրահատւթյան և այլևս խաղադաշտ չի վերադարձել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, ԵՎՐՈ-2020, Լիվերպուլ, Հոլանդիայի հավաքական, Վիրջիլ-վան-Դեյկ