Վիսենտե Դել Բոսկե. Նեյմարը լավ խաղացող է, բայց ես նրան չէի գնի

Վիսենտե Դել Բոսկե. Նեյմարը լավ խաղացող է, բայց ես նրան չէի գնի

05/09/2019 - 17:34

Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն կարծիք է հայտնել Նեյմարի՝ «ՊՍԺ»-ից «Բարսելոնա» չկայացած տրանսֆերի մասին:

«Գերազանց կլիներ, եթե Նեյմարը վերադառնար Իսպանիայի առաջնություն: Բայց պետք է ասեմ, որ եթե ես ակումբի հետ կապ ունենայի, ապա նրան չէի գնի:

Նա լավ խաղացող է, բայց կան հարցեր, որոնք ինձ անհանգստացնում են: Եթե հարցում անցկացնենք «Բարսելոնայի» երկրպագուների շրջանակում, ապա ես վստահ եմ, որ նրանց 50%-ը բացասական կարձագանքի նրա վերադարձին:»,- ասել է Դել Բոսկեն Estudio Estadtio-ի եթերում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023