Վինիսիուս. 3 ամիսը Ռեալում ինձ ավելի շատ բան տվեց, քան 1 տարին Բրազիլիայում
«Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուսը կիսվել է մադրիդյան ակումբ տեղափոխվելուց իր տպավորություններով:
-Զիդանը վերադարձել է մարզչի պաշտոնին: Ի՞նչի մասին եք դուք խոսել:
-Նա ինձ ասաց, որ շարունակեմ ջանասիրաբար աշխատել, քանի որ ես դեռ երիտասարդ եմ: Նա ինձ ասաց, որ կլսի իմ ընտանիքին, ակումբի աշխատակիցներին և ուրիշ ոչ ոքի: Վստահ եմ, որ նրա ղեկավարության տակ, ես «Ռեալում» որպես խաղացող կդառնամ ավելի լավը:
-Դուք հեռացել եք Բրազիլիայից անցած տարի: Այդ քայլը անհրաժե՞շտ պահի է արվել:
-Կարծում եմ, որ դա ինձ համար ճիշտ ժամանակն էր: Ես լավ էի խաղում «Ֆլամենգոյի» համար, բայց ես հնարավորություն ունեի դառնալ ավելի լավը: 3 ամիսը Ռեալում ինձ ավելի շատ բան տվեց, քան 1 տարին Բրազիլիայում: Դա լավ հնարավորություն դարձավ սկսել խաղալ աշխարհի լավագույն ակումբի կազմում:
-Ի՞նչի հետ եք Դուք կապում ձեր աճը «Ռեալում»:
-Մարզումները տարբեր են: Մարզումների մեծ մասըն ավելի լավն են, քան խաղերը: Ոչ ոք չի ցանկանում պարտվել, բոլորն ուզում են լավացնել իրենց անձնական ցուցանիշներն ամեն օր:
Սերխիո Ռամոսը և Բենզեման իրենց 30 տարեկանում բոլորից ջանասիրաբար են մարզվում: Ոգեշնչումը, որ ստանում ես, գտնվելով լավագույն ֆուտբոլիստների կողքին, նույնպես օգնում է քեզ աճել: