Վինիսիուսն առաջարկել է Վալվերդեին իրացնել 11-մետրանոցը «Սիթիի» դեմ խաղում 🎥/📸
«Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում (3:0) Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը թիմի ավագ Ֆեդերիկո Վալվերդեին առաջարկել է իրացնել 11-մետրանոցը, հայտնում է As-ը։
Այդուհանդերձ, ուրուգվայցի կիսապաշտպանը հրաժարվել է մոտենալ նշակետին։ 56-րդ րոպեին 11-մետրանոցից հարվածել է Վինիսիուսը, սակայն հյուրերին փրկել է դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։
Վալվերդեն, որն այդ պահին արդեն հեթ-տրիկ էր գրանցել, կարծել է, որ Վինիսիուսի վաստակած 11-մետրանոցը հենց ինքն էլ պետք է իրացնի։
Չկարողանալով գրավել մրցակցի դարպասը` բրազիլացի եզրայինը ժեստով ներողություն է խնդրել «արքայական» ակումբի երկրպագուներից։
Ավելի վաղ, Վալվերդեն քանիցս նշել է, որ չի սիրում իրացնել 11-մետրանոցներ։
Հավելենք, որ «Սիթի» – «Ռեալ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին «Էթիհադ» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
