Վինիսիուսի ֆանտաստիկ գոլը Բրազիլիային 90+9-րդ րոպեին թրիլերային հաղթանակ է պարգևել Կոլումբիայի դեմ խաղում 
Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 13-րդ տուրում Բրազիլիայի ազգային հավաքականը տնային խաղում մրցել է Կոլումբիայի թիմի դեմ։
«Պենտակամպիոնները» հանդիպման ընթացքում ունեցել են խաղային ու տարածքային առավելություն և կարողացել են հաղթել 2:1 հաշվով։
Դորիվալ Ժունիորի գլխավորած թիմից աչքի են ընկել Ռաֆինիան ու Վինիսիուսը։ Վերջինն իր թիմին հաղթանակ է պարգևել 90+9-րդ րոպեին խփած ֆանտաստիկ գոլի շնորհիվ։
«Լոս կաֆետերոսի» գոլը 41-րդ րոպեին խփել է Լուիս Դիասը։
Բրազիլիայի հավաքականը վաստակել է 21 միավոր և երկրորդ տեղում է ԿՈՆՄԵԲՈԼ-ի որակավորման փուլում, Կոլումբիան 16 միավորով 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից