Վինիսիուսի ոչ սպորտային պահվածքն ու կարմիր քարտը Վալենսիայի դեմ խաղում 🎥
Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցում է «Վալենսիայի» դեմ։
«Արքայական» ակումբից 79-րդ րոպեին ոչ սպորտային պահվածքի համար դաշտից հեռացվեց Վինիսիուսը։ Բրազիլացի հարձակվողը դրվագներից մեկում հարվածեց մրցակցի դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկիին, ինչից հետո գլխավոր մրցավար Սեզար Սոտո Գրատոն դիտեց դրվագի տեսակրկնապատկերն ու կարմիր քարտ ցույց տվեց նրան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Սեսար Սոտո Գրադո, Ստոլե Դիմիտրիևսկի, Վալենսիա, Վինիսիուս