Վինիսիուսի առաջին մեկնաբանությունը «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունից հետո
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի վինգեր Վինիսիուսն առաջին մեկնաբանությունն է արել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունից հետո։
«Եթե անհրաժեշտ լինի, ևս 10 նմանատիպ մրցաշրջան կանցկացնեմ։ Նրանք պատրաստ չեն դրան»,- գրել է ֆուտբոլիստը X-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ անհատական ամենահեղինակավոր մրցանակին արժանացել է «Մանչեսթեր Սիթիի» ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։
Վինիսիուսը մրցանակաբաշխության օրն է իմացել, որ չի ստանալու «Ոսկե գնդակը»։ Դրա պատճառով «Ռեալը» բոյկոտել է, չի մեկնել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ և ներկա չի եղել մրցանակաբաշխությանը։ Ֆուտբոլիստն էլ, իր հերթին, չեղարկել է չարտերային չվերթն ու նախապես ծրագրված խնջույքը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ballon d'Or, Բրազիլիայի հավաքական, Իսպանիայի հավաքական, Մանչեսթեր-Սիթի, Ոսկե-գնդակ, Ռեալ Մադրիդ, Ռոդրի, Վինիսիուս