Վինիսիուսը որակազրկվել է 📸
Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը որակազրկվել է և բաց կթողնի Լա լիգայի 18-րդ տուրի «Սևիլիայի» դեմ հանդիպումը։
Բրազիլացի ֆուտբոլիստը 17-րդ տուրի «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում (3:3) Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 5-րդ դեղին քարտն է ստացել։
24-ամյա ֆուտբոլիստը 74-րդ րոպեին դժգոհել է գլխավոր մրցավար Խուան Մարտինես Մունուերայի կայացրած որոշումից։ Վինիսիուսն այնքան բուռն է արտահայվել, որ մրցավարը ստիպված է եղել նրան դեղին քարտ ցույց տալ։
«Ռեալ» – «Սևիլիա» հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 22-ին` Երևանի ժամանակով 19:15-ից սկսած։
# Լա-լիգա, Խուան Մարտինես Մունուերա, Ռայո Վալեկանո, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս