Վինիսիուսը` Մենդիի գործի մասին. «Համբավի ոչնչացման մշակույթի ևս մեկ զոհ»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Սիթիի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Բենջամին Մենդին անմեղ է ճանաչվել բռնաբարության երկու գործով։
Նախկինում նա արդարացվել էր նաև բռնաբարության ևս 8 գործով։
«Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուսը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է այդ դեպքին` կատարելով հետևյալ գրառումը.
«Բենջամին, ինձ համար շատ ցավալի է, որ դու ստիպված ես եղել անցնել այդ ամենի միջով։ Դու կորցրել ես քո կարիերայի երկու տարին, բայց դա փոքրագույն չարիքն է այս ողջ պատմության ընթացքում։ Իսկ ի՞նչ կասեք հոգեբանական վնասի մասին։
Իհարկե, քո կյանքն այլևս առաջվանը չի լինի։ Համբավի ոչնչացման մշակույթի ևս մեկ զոհ։
Դեռ որքա՞ն ենք մեղադրվելու ու դատապարտվելու՝ առանց տարրական պաշտպանության իրավունքի։
Կեղծ լուրերը ստեղծվում և շրջանառվում են առանց որևէ ստուգաբանման, և ես անձամբ եմ դա զգացել արձակուրդիս ժամանակ, իսկ հետո իրավիճակը միայն վատթարանում է:
Ցանկացած մասնագետի համար պատասխանատվություն ստանձնելը նվազագույնն է, որը պետք է նրանք անեն, սակայն արհեստավարժ աշխատանքը մեր օրերում ավելի շատ բացառություն է դարձել:
Դիտումներ ապահովելու համար որևէ սահմանափակումներ չկան։
Այժմ հարց է ծագում. ի՞նչ պետք է անել վնասը փոխհատուցելու համար»,- գրել է բրազիլացի հարձակվողը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բենջամին Մենդի, Մանչեսթեր-Սիթի, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս