Վինիսիուսը, Բելինգեմն ու Վալվերդեն չէին ընդունում Ալոնսոյի գաղափարները
Մադրիդի «Ռեալի» մի շարք առաջատար ֆուտբոլիստներ չէին ընդունում ակումբի նախկին գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի գաղափարները, տեղեկացնում է ESPN-ը։
Խոսքը, մասնավորապես, Վինիսիուսի, Ջուդ Բելինգեմի և Ֆեդերիկո Վալվերդեի մասին է։
Բասկ մասնագետը ոչ հրապարակային կոնֆլիկտ ուներ Բելինգեմի հետ։ Նրանք երկուսն էլ հերքում էին եղելությունը, բայց աղբյուրը հաստատում է, որ մարզիչն ու ֆուտբոլիստը տարաձայնություններ ունեին։
Ստեղծված իրավիճակում «արքայական» ակումբի հանդերձարանում լարված իրավիճակ էր ստեղծվել։
Հիշեցնենք, որ Ալոնսոն «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը լքել է հունվարի 12-ին։ Նրան փոխարինել է Ալվարո Առբելոան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալվարո Առբելոա, Էռնեստո-Վալվերդե, Խաբի Ալոնսո, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս