Վիկտորիա Պլզենը կամային հաղթանակ տոնեց Քարաբախի նկատմամբ` նվաճելով ՉԼ խմբային փուլի ուղեգիր🎥

Վիկտորիա Պլզենը կամային հաղթանակ տոնեց Քարաբախի նկատմամբ` նվաճելով ՉԼ խմբային փուլի ուղեգիր🎥

24/08/2022 - 10:44

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Վիկտորիա Պլզենը» (Չեխիա)` «Դուսան Արենա» մարզադաշտում, մրցեց ադրբեջանական «Քարաբախի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գոլեր չէին գրանցվել. այն ավարտվել էր 0:0 հաշվով։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա դրա առաջին կեսը բավական անհաջող ընթացք ունեցավ չեխական ակումբի համար, քանի որ հյուրերը 38-րդ րոպեին Ֆիլիպ Օզոբիչի խփած գոլի շնորհիվ հաղթում էին 1:0 հաշվով։

Այդուհանդերձ, երկրորդ կեսում Միխալ Բիլեկի սաները կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել։

«Վիկտորիայի» կազմից 58-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Յան Կոպիցան, իսկ 73-րդ րոպեին Յան Կլիմենտը խփեց իր թիմի հաղթական գնդակը։

Այսպիսով, «Վիկտորիա Պլզենը» հաղթեց 2:1 հաշվով «Քարաբախին» և պատմության մեջ 4-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023