Վիլյառեալի հիասթափությունն ու Բարսելոնայի ֆանտաստիկ քամբեքը ?

Վիլյառեալի հիասթափությունն ու Բարսելոնայի ֆանտաստիկ քամբեքը ?

03/04/2019 - 01:50

Կայացավ Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Վիլյառեալ» – «Բարսելոնա» հանդիպումը: Խաղն ավարտվել է գոլառատ ոչ֊ոքի`4։4։

Խաղի հաշիվը բացեցին «Բարսելոնայի» ֆուտբոլիստները: 12-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ֆիլիպե Կոուտինյոն, 4 րոպե անց հաշիվը կրկնապատկեց Մալկոմը:

23-րդ րոպեին Չուկվեզեն կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը:2-րդ խաղակեսի սկզբին Էկամբիի գոլի շնորհիվ տանտերերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Այնուհետև 62-րդ և 80-րդ րոպեներին «Վիլյառեալը» կարողացավ ևս 2 գնդակ ուղարկել հյուրերի դարպասը. գոլերի հեղինակ դարձան Իբորան և Կառլոս Բական:

«Վիլյառեալն», ընդհանուր առմամբ, լավ խաղ ցուցադրեց և մինչև խաղի 90-րդ րոպեն հաղթում էր «Բարսելոնային» 4:2 հաշվով: Սակայն Մեսսիի տուգանայինից հերթական գեղեցիկ գոլի և ավելացված ժամանակի 3-րդ րոպեին Սուարեսի խփած գնդակի շնորհիվ կատալոնացիներին հաջողվեց խուսափել պարտությունից:

«Բարսելոնան» 70 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023