Վիլյառեալի հարձակվողը սարսափելի վնասվածք է հասցրել Լեսթերի պաշտպանին🎥
Օգոստոսի 4-ին «Լեսթերն» ընկերական խաղում 3:2 հաշվով առավելության է հասել «Վիլյառեալի» նկատմամբ։
Այդ հանդիպումն աչքի է ընկել ոչ միայն գոլառատ խաղով, այլև «աղվեսների» կենտրոնական պաշտպան Վեսլի Ֆոֆանայի ծանր վնասվածքով։
Բանն այն է, որ հանդիպման 58-րդ րոպեին «Վիլյառեալի» հարձակվող Ֆեր Նինյոն կոպիտ սահանկում կատարեց ֆրանսիացի պաշտպանի նկատմամբ` հասցնելով վերջինիս ծանր վնասվածք։
Ֆրանսիացի պաշտպանին միայն պադգարակի օգնությամբ կարողացան փոխարինել։
Դեռ պարզ չէ Ֆոֆանայի վնասվածքի լրջությունը, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, կոտրվել է նրա ոտքը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
