«Վիլյառեալը» վստահ հաղթանակով է մեկնարկել Լա լիգայի նոր մրցաշրջանը 🎥
Իսպանիայի Լա լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Լա Սերամիկա» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Ռեալ Օվիեդոյին»։
«Դեղին սուզանավից» մեկական գոլ խփեցին Էթա Յոնգն ու Պապե Գույեն։
Հյուրերի հարձակվող Սոլոմոն Ռոնդոնը 14-րդ րոպեին չի կարողացել աչքի ընկնել 11-մետրանոցից. «Վիլյառեալին» փրկեց դարպասապահ Լուիս Ժունիորը։
«Ռեալ Օվիեդոն» 27-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր Ալբերտո Ռեյնան։ «Վիլյառեալը» խաղի գոլերը խփել է մրցակցի կարմիր քարտից հետո։
Այսպիսով, Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը մրցաշրջանն սկսեց հաղթանակով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am