Վիլյառեալը ջախջախեց Սելտային և ժամանակավորապես բարձրացավ լավագույն եռյակ🎥
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրը մեկնարկեց «Սելտա» – «Վիլյառեալ» խաղով, որտեղ հյուրերը ջախջախիչ հաշվով հաղթանակ գրանցեցին իրենց օգտին։
Խաղի 31-րդ րոպեին հաշիվն արդեն 0։4 էր։ Գոլերն իրենց ակտիվում գրանցեցին Ժերար Մորենոն, Մոյսես Գոմեսը, Դանի Պարոխոն և Ֆեր Նինիոն։
Հետագայում Ունայի Էմերիի սաները հանգստացրին խաղը և այն մոտեցրին իր տրամաբանական ավարտին։ «Դեղին սուզանավի» տղաները ոչ մի շանս չտվեցին մրցակցին՝ հաշվի մեջ փոփոխություն մտցնելու։
Այս հաղթանակից հետո «Վիլյառեալը» վաստակեց 32 միավոր և բարձրացավ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի պատվավոր երրորդ հորիզոնական։ «Սելտան» մնաց 8-րդ հորիզոնականում՝ մինչ այդ վաստակած 23 միավորով։
# Դանի Պարեխո, Ժերար Մորենո, Լա լիգա, Մոյսես Գոմես, Սելտա, Վիլյառեալ, Ֆեր Նինիո