Վիլյառեալը շոկի ենթարկեց Բարսելոնային` հյուրընկալվելիս հաղթելով «բլաուգրանային»🎥
Իսպանական Լա լիգայի վերջին` 38-րդ «Վիլյառեալը» հյուրընկալվելիս մրցեց «Բարսելոնայի» դեմ։
Ինչպես և սպասվում էր, հանդիպման մեծ մասն անցավ կատալոնական ակումբի տարածքային առավելության պայմաններում, սակայն, պետք է նշենք, որ «բլաուգրանայի» խաղը շատ անատամ էր և գործնականում չէր պարունակում սրություն։
«Դեղին սուզանավն» էլ ողջ հանդիպման ընթացքում ունեցավ ընդամենը երկու գոլային պահ, որոնք վերածեց դարպասի գրավման` հաղթելով 2:0 հաշվով։
Ունայի Էմերիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ալֆոնսո Պեդրասան ու Մոյ Գոմեսը։
Այս հաղթանակից հետո «Վիլյառեալը» վաստակեց 59 միավոր ու առաջնությունն ավարտեց միայն 7-րդ հորիզոնականում` նվաճելով Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։
«Բարսելոնան» էլ, 73 միավորով, զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալֆոնսո Պեդրասա, Բարսելոնա, Լա-լիգա, Խավի, Կոնֆերենցիաների լիգա, Մոյ Գոմես, Ունայ-Էմերի, Վիլյառեալ