«Վիլյառեալը» ճախրում է` ֆանտաստիկ խաղով ջախջախելով «Ժիրոնային» 🎥
Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրում «Վիլյառեալը» ֆանտաստիկ խաղով 5:0 հաշվով ջախջախել է «Ժիրոնային»։
«Դեղին սուզանավից» հեթ-տրիկ է գրանցել Տեյջոն Բյուկենենը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Նիկոլյա Պեպեն ու Ռաֆա Մարինը։
Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել ու 6 միավորով առաջին տեղում է։ «Ժիրոնան» միավոր չի վաստակել և վերջինն է` 20-րդը։ Կատալոնական ակումբը կայացած երկու խաղում 8 գոլ է բաց թողել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am